Բաց դաս «Գրականություն» առարկայից – ասիստենտ Գայանե Սարգսյանի կողմից

Մեր Համալսարանի լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանի կողմից կազմակերպվել է բաց դաս «Գրականություն» առարկայից ՄՄԿ I կուրսի ուսանողների համար, նվիրված մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցին, Միքայել Նալբանդյանին, Պարույր Սևակին և Վահան Տերյանին: Դասի վարումը կատարվել է նորարարական ֆորմատով, լիովին բացակայվել է նախկին ավանդական դասավանդման մեթոդները; բարենպաստ պայմաններ են ստեղծվել մասնակիցների հմտությունների լիարժեք դրսևորման և զարգացման համար:
Ներկայացված են եղել դրվագներ գրողների կյանքից, ուսանողները ասմունքով հիշել են հայ մեծերի խոսքերը Չարենցի, Նալբանդյանի, Սևակի և Տերյանի պոեզիայի մասին: Այնուհետև ներկաները դիտել են «Չարենցի և քննիչի զրույցը բանտում» խորագրով ուսանողների բեմադրությունը: Դասավանդման համկցված մեթոդների ընտրությունը «մանկավարժական փորձի հաղորդակցման և տարածման հատուկ ժանր է», որը հիմնովին զարգացած ինքնատիպ և կառուցվածքային մեթոդ է կամ հեղինակային տեխնիկա»: