1. «Պարարտանյութերի և մելիորանտի ազդեցությունը դաշտային մշակաբույսերի երաշտադիմացկունության և բերքատվության վրա Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում» թեմայով (ղեկավար ՝ Ս.Բ. Գալստյան),
2.«Արցախի հանրապետության նախալեռնային գոտում կարտոֆիլի ցանքերում օրգանոհանքային պարարտանյութերի և աճի խթանիչի կիրառման տնտեսաէկոլոգիական արդյունավետության հետազոտությունը» թեմայով /ղեկավար՝ Մ.Հ. Գալստյան/,
3. «ԱՀ Լեռնային երկրագործությունում հողի մշակման նոր էներգախնայող տեխնոլոգիաների և լիակատար մեքենայի մշակում և արտադրական փորձարկում» թեմայով /ղեկավար՝ Պ.Ա. Տոնապետյան/:
Հաշվետու տարում շարունակվել են համատեղ աշխատանքները Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտնականների հետ կապված հողի բարելավիչ համարվող պոլիմերահանքային «ՊՄՄ» նյութի հետ: Լաբորատոր և դաշտային պայմաններում հետազոտվում են նշված հավելանյութի ազդեցությունը հողի ջրային ռեժիմի կարգավորման և մշակաբույսերի բերքատվության ավելացման վրա բնական պայմաններում:
Համալսարանի և Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հետ համատեղ իրականացվել են 4 գիտական ծրագրեր հետևյալ թեմաներով.
1. «Ոռոգման և արդյունաբերական նպատակներով ջրի խնայողության արդի խնդիրները անդրկովկասյան անդրսահմանային ջրային համակարգերում» /ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Վ.Թոքմաջյան/
2. «Հայաստանի և Արցախի ջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման ուղիները կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում» /ղեկավար՝ տ.գ.դ,պրոֆեսոր Վ. Հ. Թոքմաջյան/,
3. «Բնական պայմաններում մշկաբույսերի բերքատվության բարձրացմանն ուղղված հողի ֆիլտրացիոն հատկությունների վրա ազդող մելիորանտների կիրառման նոր տեխնոլոգիաներ»/ղեկավար՝ տ.գ.դ,պրոֆեսոր Հ.Վ. Թոքմաջյան/,
4. «Ջրամբարի տղմակալման և պատվարի փլուզման հաշվարկային մեթոդներ» /ղեկավար՝ տ.գ.դ, պրոֆեսոր Պ.Ա.Բալջյան/:
Համալսարանի և ԱՀ ջրային կոմիտեի հետ համատեղ իրականացվել են 2 գիտական ծրագրեր հետևյալ թեմաներով.
1.«Ջրային համակարգերի հիդրավլիկական հաշվարկների կատարելագործում» /ղեկավար՝ տ.գ.դ, պրոֆեսոր Պ.Ա.Բալջյան/,
2.«Ջրային համակարգերի անվտանգ շահագործմանն ուղղված մեթոդների մշակում» /ղեկավար՝ տ.գ.դ, պրոֆեսոր Ա.Յ. Մարգարյան/:
Համալսարանի և «Լույս» մշակույթային, գիտական, կրթական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է հետևյալ թեմայով գիտական ծրագիրը՝ «Ամարաս վանքային համալիրի վերականգնման և օգտագործման հիմնախնդիրները» /ղեկավար՝ դոցենտ Մ.Կ. Տիտանյան/: